Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարելու դեպքում Ռուսաստանը կհարվածի նոր օբյեկտների. Պուտին

6.06.2022 - 20:05 դիտում

Ռուսաստանը եզրակացություններ կանի Կիև ամերիկյան հեռահար հրթիռների մատակարարման դեպքում և կսկսի հարվածներ հասցնել այն թիրախներին, որոնք դեռ չեն խոցվել։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Россия-1 հեռուստաալիքի եթերում հարցազրույցի ժամանակ։

«Մենք համապատասխան եզրակացություններ կանենք և կօգտագործենք ոչնչացման մեր միջոցները, որոնք բավականաչափ են՝ խոցելու այն օբյեկտները, որոնց դեռ չենք հարվածել»,- ասել է պետության ղեկավարը։

Հարցազրույցի ժամանակ Պուտինը խոսել է նաև Ուկրաինային մատակարարվող արևմտյան զինատեսակների դեմ ներքին հակաօդային պաշտպանության համակարգերի հաջող աշխատանքի մասին։

«Մեր ՀՕՊ համակարգերը դրանք ջարդում են ընկույզների նման, տասնյակները ոչնչացվել են»,- ասել է ՌԴ նախագահը։ Երկրի ղեկավարը, սակայն, չի հստակեցրել, թե օտարերկրյա զինամթերքի որ տեսակների մասին է խոսքը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ