Ուկրաինային աջակցելը շահավետ գործարք է նրա համեմատ, ինչ կարող է արժենալ Ռուսաստանի հաղթանակը. Կալաս

15.11.2025 - 15:55 դիտում

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Ուկրաինային ռուսական հարվածները ցույց են տալիս, որ Մոսկվան շահագրգռված է հակամարտության շարունակմամբ։ Դիվանագետը կոչ է արել ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:

«Ուկրաինային աջակցելը շահավետ գործարք է նրա համեմատ, ինչ կարող է արժենալ Ռուսաստանի հաղթանակը»,- ասել է Կալասը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա տեղեկացրել է, որ այսօր Բեռլինում քննարկվել է Ուկրաինային աջակցության ավելացման հարցը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ