Ութերորդ անգամ պաշտոնում է վերընտրվել աշխարհի ամենատարեց նախագահը

Աստղիկ Խաչատրյան 27.10.2025 - 20:35
27.10.2025 - 20:35 դիտում

Կամերունի 92-ամյա նախագահ Պոլ Բիյան վերընտրվել է ութերորդ ժամկետով։ Այդ մասին հաղորդում է Agence France-Presse (AFP)-ը՝ հղում անելով քվեարկության արդյունքներին։

Աֆրիկյան երկրի առաջնորդը, ըստ տեղեկությունների, ստացել է ձայների 53,66 տոկոսը, հետևաբար, նա կմնա իշխանության ղեկին մինչև 99 տարեկանը։

Կամերունի առաջնորդն աշխարհի ամենատարեց նախագահն է և ոչ ժառանգաբար նախագահի պաշտոնը երկրորդ ամենաերկար ժամկետով ստանձնած առաջնորդը՝ զիջելով միայն Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեմա Մբասոգոյին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ