«Ուզում եք հասնել ձեր երազանքներին, արեք առաջին քայլը՝ հեռացեք ձեր ծնողներից». Նարեկ Սարգսյան

Հրաչ Սահակյան 12.02.2021 - 23:59
12.02.2021 - 23:59 դիտում
Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կյանքում հաջողության հասնելու կարևոր նախապայմաններից մեկը սեփական ծնողներից հեռանալն է: Մարդը 18 տարեկան դառնալուց հետո ինքն իրեն պիտի հարց տա. «Արդյո՞ք ես նադայել եմ եղել իմ ծնողներից»: Ես համոզված եմ, որ եթե մարդը 18 տարեկանում նադայել չի եղել սեփական ծնողներից, ուրեմն էդ մարդու հետ մի բան էն չի: Կա՛մ ինքն իր հետ անկեղծ չի, կամ էլ էդ մարդը նորմալ մարդ չի:
Որովհետև ո՞նց կարելի է 18 տարի ապրել նույն մարդկանց հետ ու նադայել չլինել: Խոսքը չի վերաբերում սիրել-չսիրելուն: Բոլորս էլ մեր ծնողներին սիրում ենք: Բայց ծնողներին մենք չենք ընտրում: Մենք ընտրում ենք ընկեր, կին, ամուսին, բայց նույնիսկ իր ընտրած կնոջ հետ մարդը հաճախ 18 տարի չի ապրում – ուրեմն էլ ո՞նց կարող է մարդը ուզել 18 տարուց ավելի ապրել մարդկանց հետ, որոնց չի ընտրել:
Առհարասակ նույն մարդու հետ երկար շփումը ունի հիմարացնող հատկություն: Հատկապես եթե դիմացինդ անընդհատ չի առաջադիմում և ինքնակրթությամբ չի զբաղվում- ժամանակի հետ դառնում է անտանելի: Ու եթե դու լուրջ գործեր ձեռնարկելու և հաջողելու շանս ես ուզում ունենալ, պիտի քո ծնողներից հնարավորինս հեռու գնաս: Ծնողները որպես կանոն սեփական երեխաների լուրջ գործերը հարամելու հատկություն ունեն, հատկապես երբ ուզում են խորհրդով օգնել:
Հետևաբար եթե կյանքում ուզում եք ինչ-որ լուրջ հաջողություն ունենալ և հասնել ձեր երազանքներին – արեք առաջին քայլը՝ հեռացեք ձեր ծնողներից: Ինչքան հեռու՝ այնքան լավ:
Ծնողները մեր կյանքի արեգակն են: Իսկ արեգակին պետք է Պլուտոնից նայել:»

Կյանքում հաջողության հասնելու կարևոր նախապայմաններից մեկը սեփական ծնողներից հեռանալն է: Մարդը 18 տարեկան դառնալուց հետո…

Опубликовано Narek Sargsyan Четверг, 11 февраля 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ