Որտեղից էլ լինի Ադրբեջանի դեմ սպառնալիքը, մենք կլինենք միասնական բանակ. Թուրքիայի ՊՆ ղեկավար

Աննա Կոստանյան 6.12.2022 - 18:03
6.12.2022 - 18:03 դիտում

Որտեղից էլ լինի Ադրբեջանի դեմ սպառնալիքը, մենք կլինենք միասնական բանակ, միասնական ուժ և միասնական բռունցք: Նման հայտարարություն է արել համատեղ զորավարժությունների կապակցությամբ Ադրբեջանում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Թուրքիայի ՊՆ-ն տեղեկացրել է, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին ներգրավված են նաև ամերիկյան F-16 կործանիչներ։

«Ադրբեջանում իրականացվող Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժությանը մեր ՌՕՈՒ-ն իր F-16 ինքնաթիռներով է մասնակցություն ապահովում»,- նշվել է Թուրքիայի ՊՆ-ի Twitter-ի գրառման մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ