Որպես ՀՀ վարչապետ՝ երաշխավորում եմ, որ Պապ թագավորը չի սպանվելու, ՀՀ պետությունը չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում է հագնեն. Փաշինյան

Աննա Կոստանյան 22.05.2024 - 17:47
22.05.2024 - 17:47 դիտում

Հայ ժողովուրդն ունեցել է այդ փորձը, և ուրիշներն այդ փորձը մատուցել են, որ [ժողովուրդը] կառավարման այլ եղանակ է ունեցել՝ կայսերական կառավարման եղանակ, որ գնում էին, Կեսարիայում օծվում էին, գալիս էին, Հայաստանում դառնում էին ազդեցության գործակալ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խեղճ Պապ թագավորը մինչև քաշեց, բերեց Հայաստան, ֆիզիկապես բերեց, բայց այդ ազդեցության գործակալի մասը Պապ թագավորից մինչև այսօր չի լուծվել: Բայց ես համոզված եմ՝ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում դա էլ է լուծվելու: Եվ այն հարցը, որն այսօր լուծվում է ՀՀ-ում, չմտածեք, որ սա 6 տարվա հարց է կամ 30 տարվա հարց է. սա հազարամյա հարց է:

2018-ից, պատահական չէ՝ ես անընդհատ խոսում եմ Պապ թագավորի մասին: Սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ: Պապ թագավորը այլևս չի՛ սպանվելու, և ես՝ որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ սա, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանի պետությունը չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում է հագնեն: Քանի կիլոյանոց, ինչ մետաղից խաչ ուզում է դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու: Այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի, և այդ երազանքն իրագործվել է, և այդ երազանքն այլևս որևէ մեկը չի կարող սպանել: Սա է մեր քաղաքական դիրքորոշումը, և մեր քաղաքական առաքելությունը»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ