Որոշ ՍՊԸ-ներ տուգանվել են 1-ից 5,5 միլիոն դրամի չափով. ՊԵԿ-ը հրապարակել է մարտ ամսվա միջոցառումների արդյունքները

Աննա Կոստանյան 10.04.2024 - 12:53
10.04.2024 - 12:53 դիտում

Մարտի 1-31-ը ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․ 35 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու՝ ընդհանուր 8 միլիոն 562 հազար 656 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր:

Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 41 միլիոն 580 հազար 083 ՀՀ դրամ։ Ցանկը՝ այստեղ։

41 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 11 միլիոն 584 հազար ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 11 միլիոն 585  հազար ՀՀ դրամ: Ցանկը՝ այստեղ։

11 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 23 միլիոն 550 հազար ՀՀ դրամ։ Ցանկը՝ այստեղ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ