Որակյալ կրթությունը աշխատանքի հնարավորության գրավական․ վկայականներ ՏԿԱ ուսանողներին

Աննա Կոստանյան 20.03.2018 - 15:31
20.03.2018 - 15:31 դիտում

Գյումրիում 2017 թվականից գործող «Տեխնո կրթական ակադեմիա»-ն ոլորտ մուտք գործեց որակյալ ու հմուտ մասնագետներ պատրաստելու նպատակով։ Այսօր արդեն 30 շրջանավարտ ստացավ վկայական, ծրագրավորման դասընթացը հաջող ավարտելու համար։Ակադեմիայում, ուսանողների խոսքով հանարվորություն են ունեցել սովորել ծրագարավորում ոլորտի առաջատար մասնագետների կողմից։ «Դասընթացի տևողությունը 8 ամսյա է եղել, լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողները հնարավություն կունենան աշխատանքի անցնելու իրենց նոր մասնագիտությամբ»,-վստահեցնում են «Տեխնո կրթական ակադեմիայի» ներկայացուցիչները։ 

Դիպլոմների հանձնման արարողության հատուկ հյուրն էր Նազենի Հովհաննիսյանը, որը շնորհավորեց ՏՏ նոր մուտք գործող երիտասադրներին ու խոսեց ոլորտային զարգացումների մասին։ 

«Իրականում, ինչպես գյումրեցիները ամենահեշտ մարդկանցից չեն, անյպես՝ Գյումրի հասնելու ճանապարհը, բայց այդ քարուքանդ ճանապարհներով Երևանից այստեղ հասնելը՝ գիտակցելով, որ հայրաքաղաքում կրթական նոր որակ, ուղղություն ու ՏՏ շունչ է գալիս նոր մասնագետներով, գիտակցում ես, որ անկախ տնտեսական բազմաթիվ խոչընդոտների հյարաքաղաք Գյումրին զարգանում է։ Այս ամենը նաև ի շնորհիվ «Տեխնո կրթական ակադեմիայի» որն իսկապես կրթական նոր որակ է բերում»,- նշեց Նազենի Հովհաննիսյանը։


ՏՏ ոլորտում Գյումրու զարգացումն ու կրթական նոր որակը իրենց առաջնային նպատակներից է, վստահեցնում է «Տեխնո կրթական ակադեմիայի» տնօրեն Կարեն Նիկողոսյանն ու հավելում՝ «Դասընթացների արդյունքում ուսունողները սովորել են HTML, CSS, Javascript, խորացրել են ալգորիթմերի տեսություն, PHP, Yii2, Node.js, React.js լեզուների մեջ, վերջիններս արդեն նորություն են ոլորտում։ Մենք հավատարիմ մնալով մեր սկզբունքներին կշարունակենք պատրաստել մասնագետներ, որոնք կլինեն մեր ոլորտում առաջատար ու պահանջված դեմքեր,- եզրափակեց Նիկողոսյանը։

«Տեխնո-կրթական ակադեմիա» հիմնադրամի թիմը վստահեցնում է՝ դասընթացների ընթացքում՝ ամեն ամսվա վերջում, ունեն պլանավորած թեստեր, ստուգելու համար ուսանողները արդյո՞ք հասել են համապատասխան մակարդակի, սա նաև դասընթացների ավարտին ցուցիչ է հասկանալու համար տվյալ ուսանողը կարո՞ղ է անցնել աշխատանքի, թե ոչ։  

Դասընթացների ընթացիկ ու սպասվող ծրագրեիր մասին է պատմում նաև ընկերության պաշտոնական կայքը` www.g-tea.am -ը։ 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ