Շիրակի մարզում 64 տոկոսով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը

Աննա Կոստանյան 3.08.2020 - 14:51
3.08.2020 - 14:51 դիտում

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները:

Ըստ այդմ՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 69 քրեական գործ: Այս ցուցանիշը, չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած

պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, սոցիալական և կրթության ոլորտում անցակացված վարչական հսկողության և աուդիտի, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների, համայնքի ղեկավարների կողմից օրենքին հակասող հողամասեր տրամադրելու գործընթացին և այլ ոլորտներ:

Ընդ որում, նշված լիազորությունների իրականացման շրջանակներում մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 26 քրեական գործ։

Կատարվող ուսումնասիրություններով անհրաժեշտ սուբյեկտներին դատախազության կողմից տրվել են 16 նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված ավեի քան 6 մլն ՀՀ դրամ գումար:

Շիրակի մարզի դատախազությունը 2020թ. առաջին կիսամյակում նախկին տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աշխատանք է կատարել քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համատեքստում: Մասնավորապես, եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել 69 քրեական գործ՝ 92 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 102 քրեական գործ (շուրջ 48%-ով ավելի) 126 անձի վերաբերյալ (շուրջ 37%-ով ավելի):

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ