Ոստիկանություն բերման ենթարկվածի մեքենայում ինքնաձիգ ու նռնակ կար

Աննա Կոստանյան 23.02.2021 - 16:13
23.02.2021 - 16:13 դիտում

Փետրվարի 20-ին ՔՈ գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ 55-ամյա մի տղամարդ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք-զինամթերք։ ՔՈԳՎ ծառայողները տղամարդուն նույն օրը հայտնաբերեցին Նուբարաշենի խճուղում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին։ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտով, և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով։ Բերման ենթարկվածի խոսքով՝ հայտնաբերվածը բերել էր Արցախից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Նշանակվել են փորձաքննություններ։
55-ամյա տղամարդը ձերբակալվել է։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ