Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի 244 մասնակցի

Աննա Կոստանյան 2.05.2022 - 14:20
2.05.2022 - 14:20 դիտում

Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանաօպարհներ են փակել,իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։

ՀՀ ոստիկանությունը ժամը 14։00–ի դրությամբ՝ բերման է ենթարկել 244 անձի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեել են Ոստիկանության լրատվության վարչությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով:

Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ