Ոստիկանության բոլոր ծառայողները պարգևատրվել են. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

31.05.2022 - 21:03 դիտում

Ոստիկանության ծառայողների մայիսի պարգևատրման գումարը կազմել է մոտ 2,5 միլիարդ դրամ, և պարգևատրվել են ոստիկանության բոլոր ծառայողները՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը:

Նա չի համաձայնել, որ ոստիկանները պարգևատրվել են ցույցերի ժամանակ գործադրած ջանքերի համար՝ նկատելով, որ ոստիկանության ծառայողներն օրենքի սահմանված կարգով պարգևատրում են ստանում:

Փոխոստիկանապետն անդրադարձել է նաև ոստիկանության ծառայողների կողմից ընդդիմության հավաքների ժամանակ կատարած գործողություններին և նշել՝ ծառայողական 50 քննություն է ընթանում, հարուցված է 10 քրեական գործ, որոնց մի մասում ոստիկանները ոչ թե ենթադրյալ օրինազանց են, այլ՝ տուժող:

Վարդան Մովսիսյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) – Ոչ մի նման հանձնարարական ոչ մեկի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու՝ չի կարող լինել, դա լինում է իրադարձության հետ կապված: Եթե գնում է հասարակական կարգի կոպիտ խախտում, ոստիկանները նոր այդ ժամանակ համաչափ ուժ են կիրառում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ