Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային կոչ է արել զերծ մնալ հարաբերությունների սրումից

31.05.2022 - 20:54 դիտում

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն Անկարային խորհուրդ է տվել զերծ մնալ վիրավորանքներից և հարաբերությունների մշտական սրումից՝ ընդգծելով, որ Հունաստանը ճիշտ է, երբ ասում է, որ Թուրքիան իրեն սպառնում է:

«Ես լիովին հասկանում եմ Թուրքիայի գրգռվածությունը Հունաստանի՝ ՄԱԿ-ին ուղղված նամակի պատճառով, որը վերաբերում է հունական կղզիների ապառազմականացման վերաբերյալ Անկարայի պահանջներին, և որում մենք համոզիչ և իրավաբանորեն հիմնավորված պատասխանել ենք Թուրքիայի բոլոր պահանջներին: Սակայն ես կարծում եմ, որ թուրքական կողմը պետք է խուսափի վիրավորանքներից, պիտակավորումներից, հարաբերությունների մշտական սրումից։ Դա ոչինչ չի տալիս»,- ասել է Դենսիասը։

Նրա խոսքով՝ Հունաստանը շարունակելու է իր ընտրած ճանապարհը՝ հիմնված միջազգային իրավունքի, միջազգային ծովային իրավունքի, Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքների և եվրոպական և համաշխարհային արժեքների վրա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ