Ոստիկանապետն աշխատանքից ազատել է Ապարանի բաժնի պետին

Աննա Կոստանյան 21.06.2022 - 13:05
21.06.2022 - 13:05 դիտում

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած դեպքից հետո ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրան կփոխարինի մայոր Ռաֆայել Պողոսյանը: Այս մասին Tert.am—ի հետ զրույցում հայտնել են ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցնենք՝ հունիսի 19-ի երեկոյան Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ 7 մարդ վիրավորվել է, երկուսը մահացել են հիվանդանոցում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ