Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողման ծավալներն ավելացնելու օրինագիծը Կառավարությունում հավանության է արժանացել

Աստղիկ Խաչատրյան 29.06.2023 - 19:10
29.06.2023 - 19:10 դիտում

Կառավարությունը հավանության է արժանացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ըստ հիմնավորման՝ անհրաժեշտ է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2023 թ. բացթողման 170 մլն խորանարդ մետր չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 240 մլն խմ:

Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ