«Ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք, հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, փախան»․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ–ից հեռացող ընդդիմությանը

Աննա Կոստանյան 4.05.2022 - 16:42
4.05.2022 - 16:42 դիտում

Հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել ենք ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հանրային պահանջը, այդ նպատակով ենք այստեղ։ Այս մասին ԱԺ-ում կառավարությւան հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց « Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նա ընթերցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հայտարարությունը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց․
«Անդրադառնամ, ձեր հայտարարությանը կետ առ կետ։ Բանակցայի գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը և ինքը խոստովանել է դրա մասին 2018թ-ի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը լավատեսույթուն չի ներշնչում և գործընթացը կանգնած է, որովհետև Ադրրբեջանի պահանջները անընդունելի են մեզ համար։ Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին։ Խոստովանել է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, 2020թ-ի սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից ասել եմ՝ ես հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը, բայց պայմանով որ Լեռնային Ղարաբաղը լինի ԼՂԻՄ-ի նման կարգավիճակ ունեցող միավոր՝ այսինքն Ադրբեջանի կազմում։ Եթե սա միացնենք Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը, ապա կստացվի, որ պատերամզը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անընդունելի պահանջները»։

Ռուսատմյանը նշեց, որ Փաշինյանը չի տիրապետում բանակցային գործընթացին, ինչին Նիկոլ Փաշինյանն ասաց․«Շատ կարևոր բացահայտում եմ անելու հիմա»։

Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը, նշելով, որ չեն ուզում լսել։ Փաշինյանը ասաց․ «Ախ չեք ուզում լսել, բա էդ ասեք, որ չեք ուզում լսել․ ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք, կեցցե հայկական ժողովրդավարությունը, հենց ասացի որ բացահայտում է հնչելու, փախան»։
Իշխանականնները ծափահարություններով ճանապարհեցին ընդդիմադիրներին և վանկարկեցին․ «Վար–չա–պետ»։

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ