Ո՞վ կլինի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 7-րդ անդամը

6.02.2022 - 21:32 դիտում

ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում որպես պարզաբանում գրել է.

«Շուտով Ազգային Ժողովը կընտրի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 7-րդ անդամին: Մի շարք լրատվամիջոցներ համոզում են հասարակությանը, որ, ըստ այսպես կոչված Դ՛Օնտի բանաձեւի,
այդ վերջին անդամը պետք է պարտադիր ընտրվի ընդդիմադիր ֆրակցիաների կողմից առաջադրված թեկնածուներից:
Դա այդպես չի: Դ՛Օնտի հայտնի բանաձեւի նպատակն է խորհրդարանի ղեկավար կազմում ամրագրել ԱԺ ընտրությունների արդյունքներով մանդատներ ստացած քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Այլ մարմինների (ՍԴ, ԿԸՀ, ՀՌՀ, այլ) ձեւավորման պարագայում օրենսդրությունը չի նախատեսում այդ բանաձեւի կիրառումը: Ավելին, կիրառումը անտրաբանական կլիներ եւ կարժեքազրկեր մեր Հանձնաժողովի գործունեության ամբողջ իմաստը, հայեցակարգը, քանի որ ՀՌՀ անդամները կուսակցական չպետք է լինեն, քաղաքականությամբ չպետք է զբաղվեն, այս կամ այն կուսակցության շահերից բխող որոշումներ չպետք է կայացնեն…
Ուստի խնդրանքս լրատվամիջոցներին. ՀՌՀ անդամի առաջադրման եւ ընտրության թեմայով խոսելիս, Դ՛Օնտի բանաձեւը մի հիշատակեք»:

Պարզաբանում

Շուտով Ազգային Ժողովը կընտրի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 7-րդ անդամին: Մի շարք…

Опубликовано Tigran Hakobyan Воскресенье, 6 февраля 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ