Շրջանառվող լուրերը, թե փաստաթղթեր են այրվում, կեղծ են. բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը

Աստղիկ Խաչատրյան 22.09.2023 - 21:41
22.09.2023 - 21:41 դիտում

Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել: Այս մասին հայտնում են ԼՂ տեղեկատվական շտաբից:

«Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից: Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում»,- հայտնում են շտաբից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ