Շտապօգնության մեծ բրիգադ է Կոռնիձորով ուղևորվել Արցախ

Աննա Կոստանյան 26.09.2023 - 13:52
26.09.2023 - 13:52 դիտում

Շտապօգնության մեծ բրիգադ Հայաստանից Կոռնիձորով ուղևորվեց դեպի Լեռնային Ղարաբաղ։

Մեքենաներն Արցախ մեկնեցին Կարմիր խաչի ուղեկցությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով հիվանդանոցներ են ընդունվել 290 տուժածներ, Հայաստանից բժիշկների թիմն այսօր առավոտյան ուղղաթիռով մեկնել է Արցախ և Ստեփանակերտից առաջին տուժածներին արդեն տեղափոխել Սիսիան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ