Շտաբային ուսումնավարժություն Շիրակի մարզպետարանում

Աննա Կոստանյան 19.10.2022 - 14:25
19.10.2022 - 14:25 դիտում

Շտաբային ուսումնավարժություն՝ Շիրակի մարզպետարանում. վարժանքի թեման էր «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում Արմավիր քաղաքից Գյումրի քաղաք տարհանված բնակչության ընդունման եւ տեղաբաշխման կազմակերպումը»: Ուսումնավարժանքի մասնակիցներին ողջունել ու դրա կարեւորության մասին է անդրադարձել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ հորդորելով վարժանքների պատասխանատուներին լինել առավել զգոն։ Մասնակցել են մարզպետարանի, Շիրակի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների ու մարզային մի շարք ծառայությունների ղեկավարներ եւ պատասխանատու աշխատակիցներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ