Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

2.06.2023 - 20:33 դիտում

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը խաղաղապահ առաքելության ամենօրյա տեղեկագրում։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները մեքենաների ճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 249 տոննա մարդասիրական օգնություն»,- ասված է տեղեկագրում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ