Շուշիի հինգհարկանի շենքում հրդեհ է բռնկվել

Աննա Կոստանյան 18.01.2021 - 12:32
18.01.2021 - 12:32 դիտում

Շուշիի հինգհարկանի շենքում այրվել է 4-սենյականոց բնակարան՝ 70 մ2 ընդհանուր մակերեսով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Շենքի մյուս բնակարանները և տանիքի մնացած մասը կրակից չեն տուժել: Հրդեհը մարվել է հրշեջ պահպանության ստորաբաժանումների կողմից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ