ԱԺ-ն չընդունեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը

Աննա Կոստանյան 18.01.2021 - 12:38
18.01.2021 - 12:38 դիտում

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառողի կարգավիճակի մասին» և «Պետական նպաստների» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին ԱԺ-ում դեմ քվեարկեցին, որոշումը չընդունվեց։

Հիմնական զեկուցող Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ նախագծերը հետապնդում են ռազմական գործողությունների կապակցությամբ և խաղաղ պայմաններում գերության մեջ հայտնված և անհետ կորած պարտադիր և պայմանագրային զինծառողների՝ զորահավաքային զորակոչով զորակոչված և կամավորագրված անձանց ընտանիքի անդամներին դրամական օգնություն տալու, ինչպես նաև գերության մեջ հայտնված քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներին ընտանիքների անդամներին պետական նպաստ սահմանելու նպատակ։

Սակայն 74 դեմ, 39 կողմ ձայների հարաբերակցությամբ որոշումը չընդունվեց։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ