«Շունը մարդուց թա՞նկ է». կատաղած շներ եւ նախատեսված ու չիրականացված ծրագրեր

Հրաչ Սահակյան 21.12.2022 - 15:46
21.12.2022 - 15:46 դիտում

Բողոքող կանայք Գյումրու Մուշ թաղամասից են, իրենց խոսքով՝ թափառող շների թիվը ստերջացումը չնվազեցրեց, փոխարենը ավելի կատաղած դարձան։ Դա նաեւ վկայում է այսօր առավոտ իրենց շքամուտքում կատարվածը։ Երեկոյան ժամերին խնդիրն ավելի է սրանում։ Բնակիչների խոսքով՝ դուրս գալ, խանութ գնալ, աղբ թափել հնարավոր չէ շների պատճառով. հարցին լուծում է պետք գտնել։ Առաջարկվող տարբերակը շեղվում է հնգամյա զարգացման ծրագրում նշված կետից, բայց միայն Գյումրու համար ստեղծել շների ապաստարան մեծ ծախսեր կպահանջի։  Նշենք, որ շների ապաստարան եւ նոր սմարթ կանգառներ ունենալը նաեւ ավագանու երկրորդ ուժի՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում էր: Իսկ զարգացման ծրագրում նշված տարեկան պարտադիր իրականացվող բարեգործական ծրագրերը կատարվում են ավագանու գրեթե բոլոր նիստերում. վստահեցնում է Հայկ Սուլթանյանը՝ ընդգծելով, օրինակ, սոցիալապես անապահով անձանց ու ընտանիքներին դրամական օգնություն հատկանելու մասին փաստը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ