Շոլցն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինայում ռազմական իրադրությունը

17.05.2022 - 20:06 դիտում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Կողմերը հայտարարել են, որ հակամարտության դիվանագիտական լուծման համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը դադարեցնի ռազմական գործողությունները: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:

«Կանցլերն այսօր Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայում ռազմական ու հումանիտար իրադրությունը։ Նրանք հստակեցրել են, որ բանակցությունների միջոցով հակամարտության դիվանագիտական լուծում կարող է լինել միայն Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և զինված ուժերի դուրսբերման դեպքում»,- տեղեկացրել է պաշտոնյան:

Շոլցն ու Զելենսկին պայմանավորվել են շարունակել կարծիքների փոխանակումը Ուկրաինային հետագա աջակցության հնարավորությունների շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ