Սյունիք կատարած մարզային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր բնակավայրեր:



Նախագահը զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վերջին շրջանում տարբեր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին, պատասխանել բարձրացված հարցերին։



Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հիշատակին և ծաղիկներ դրել Տեղում և Կոռնիձորում կանգնեցված հուշակոթողների մոտ։





