ՇՄ փոխնախարարը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը բնապահպանական խնդիրների մեղմման հարցում

4.05.2022 - 21:35 դիտում

Հանդիպում միջազգային գործընկերների հետ անտառային ոլորտում իրականացվող ծրագրերի շուրջ Հայաստանում անտառային ոլորտի կայուն կառավարման, իրականացվող ծրագրերի ընթացքի, միջանկյալ արդյունքների և նախանշված գործողությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր հանդիպում միջազգային դոնոր գործընկերների հետ։

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Շուրջ մեկ տասնյակ միջազգային գործընկերների հետ հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստան ժամանած Վերականգնման վարկերի բանկի ղեկավարած պատվիրակությունը։

Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ևս մեկ անգամ բարձր է գնահատել և կարևորել միջազգային գործընկերների շարունակական աջակցությունը երկրի բնապահպանական խնդիրների մեղմման, մասնավորապես, անտառային ոլորտի, բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման քաղաքականության և ռազմավարության հարցում։

Նախարարի տեղակալը գործընկերներին խնդրել է հանդիպման ընթացքում մանրամասն քննարկել անտառային ոլորտում յուրաքանչյուրի կողմից իրականացվող ծրագրերը, դրանց ընթացիկ վիճակը, ինչպես նաև առաջիկա պլանները, որպեսզի դրանք իրենց վերջնարդյունքներով չխաչվեն և յուրաքանչյուրն ուղղված լինի առանձին ու կարևոր բնապահպանական խնդրի լուծման։

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են կողմերին հուզող հարցեր, ներկայացվել են մանրամասներ ծրագրերի ընթացիկ վիճակի մասին։ Այս ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ։

Возможно, это изображение 5 человек, люди стоят и люди сидят

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ