ՇՄ երկու դպրոց անցել է հեռավար ուսուցման

Աստղիկ Գևորգյան 20.10.2021 - 16:37
20.10.2021 - 16:37 դիտում

Համավարակի դեպքերի աճով պայմանավորված՝ մարզում կան որոշ դպրոցներ, որոնք մասնակի անցել են հեռավար ուսուցման: Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող 146 դպրոցներից երկուսն ուսուցումն իրականացնում են հեռավար ռեժիմով:Որոշ դպրոցներում էլ կան հեռավար ուսուցման անցած դասարաններ, որոնցից մեկը Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցն է: Նախարարության որոշման համաձայն՝ դասարանում Քովիդի տասը տոկոս դրական դեպքերի արձանագրման պատճառով դասարանն անցնում է հեռավար ուսուցման:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ