ՇՄ գյուղական համայնքների 5 դպրոց չի ունենա առաջին դասարանցի

Աննա Կոստանյան 31.08.2021 - 18:28
31.08.2021 - 18:28 դիտում

Ինչպես անցած տարի, այս տարի եւս առաջին զանգի ղողանջները հնչեցին համավարակի պայմաններում: Աշակերտներն այս տարի եւս պարտավոր են պահպանել հիգիենիկ-հակահամաճարակային պայմանները. ջերմաչափվել եւ կրել պաշտպանիչ դիմակներ: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, կարեւորելով գիտելիքի ուժը, նշեց, որ այս տարի մարզում մի փոքր նվազել է առաջին դասարանցիների թիվը:
Շիրակի մարզն այս տարի ունի շուրջ 3 135 առաջին դասարանցի: Շիրակի մարզում գործում է 162 դպրոց, որից միայն 5-ը այս տարի առաջին դասարանցի չի ունեցել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ