Շմոլ գազով թունավորմամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 6 երեխա

18.02.2024 - 23:35 դիտում

Շտապօգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում։ Երեխաներից 5-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ ծանր։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Ավելի ուշ Դանիելյանը տեղեկացրել է՝ հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ արյան լաբորատոր քննությամբ հաստատվել է շմոլ գազով թունավորում:

«Երեխաները ներկա պահին ստանում են համապատասխան բուժօգնություն, նրանց վիճակը գնահատվում է բավարար»,- գրել է Դանիելյանը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ