Շմոլ գազից թունավորված 8-ամյա վանաձորցին այսօր դուրս կգրվի

Աննա Կոստանյան 16.10.2023 - 13:17
16.10.2023 - 13:17 դիտում

Շմոլ գազից թունավորմամբ 8-ամյա տղային երեկ Վանաձորից տեղափոխել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Նրա ծնողները առաջին բժշկական օգնություն ստացել են տեղում:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի խոսնակ Շուշան Դանիելյանը:
«Տանը երեխան ունեցել է ուշագնացություն, սրտխառնոց, փսխումներ: Վիճակը տեղափոխման ընթացքում եղել է միջին ծանրության: Համալսարանական հիվանդանոցի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում բուժառուն ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչպես նաև անցել է բարոթերապիայի մեկ սեանս:

Այժմ վիճակը գնահատվում է լավ, այսօր նա դուրս կգրվի համալսարանական բժշկական հաստատությունից»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ