Շղթայական ավտովթար Երևանում. մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել, վարորդը հոսպիտալացվել է

Աննա Կոստանյան 7.03.2024 - 09:59
7.03.2024 - 09:59 դիտում

Մարտի 6-ին` ժամը 21։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի թիվ 2/1 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ֆ. Դ., ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփաբաժան արգելապատնեշին, այնուհետև բախվել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1977 թ.), որն էլ՝ Renault մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Վ. Դ., ծնված 1990 թ.):

Toyota մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, որը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը. վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են Toyota, Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ