Շիրակում 2 հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենք է կառուցվում

Աննա Կոստանյան 18.01.2021 - 16:03
18.01.2021 - 16:03 դիտում

Տարվա կեսին Գյումրիի թիվ 2 և Ախուրյանի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերն ամբողջությամբ պատրաստ կլինեն: Շինարարությունն իրականացվում է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ծանոթացել է իրականացվող շինարարության ընթացքին՝ նոր աշխատանքային տարվա օրակարգում շարունակելով պահել մարզային փրկարարական ջոկատների խնդիրները:

Նախարարի վերջին այցերը եղել են Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային փրկարարական վարչություններ։ Անդրանիկ Փիլոյանը շրջել է ջոկատներում, Ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններում։ Նախարարը ներկա է գտնվել մարտական հաշվարկների կանչի վայր մեկնելու գործընթացին։ Նրան զեկուցվել են առկա խնդիրները. հիմնականում տեխնիկայի համալրման վերաբերյալ հարցեր են բարձրացվել: Նախարարը վստահեցրել է, որ կարճ ժամանակում խնդիրներին լուծումներ կտրվեն: Անդրանիկ Փիլոյանը կարևորել է փրկարարների ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացումը։ Նրա հանձնարարությամբ հաճախակի մարզական ստուգարքներ կանցկացվեն։

Նախարարն ընդգծել է՝ պահանջում է, որպեսզի բոլորը պարտականությունները բարեխղճորեն և ազնվորեն կատարեն՝ նպաստելով համակարգի զարգացմանը։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ