Շիրակի փոխմարզպետն ազատվել է պաշտոնից

Աննա Կոստանյան 16.12.2020 - 18:07
16.12.2020 - 18:07 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարդան Գրիգորյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Վարդան Գրիգորյանին 2020 թվականի դեկտեմբերի 21-ից ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վարդան Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ