Շիրակի մարզպետն այցելել է տարեցներին

1.10.2022 - 16:08 դիտում

Ասանեթ տատը 1920 թվականին է ծնվել, 4 երեխա, 6 թոռ ու երկու ծոռ ունի, առողջությունը լավ է, հիշողությունը՝ տեղը: Երիտասարդ տարիների հիշողություններից այսօր 102-ամյա կինը Շիրակի մարզպետին պատմեց:

Տարեցների միջազգային օրվան ընդառաջ մարզպետ Նազելի Բաղդասարյանի այցելությունները 100 տարին բոլորած անձանց բնակարաններում էր: Քաջառողջություն ու երկարակեցութուն մաղթեց մարզպետը Ասանեթ տատին՝ մյուս տարի կրկին հանդիպելու նախապայմանով:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ