Շիրակի մարզում վթարի հետևանքով տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից

Աննա Կոստանյան 24.08.2023 - 11:13
24.08.2023 - 11:13 դիտում

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը դուրս է գրվել: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում:

Տուժածներից 3-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, առողջական վիճակները` միջին ծանրության կամ բավարար:

1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում, վիճակի բարելավում է նկատվել: Բժիշկները առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:

Տուժածներից 1-ի առողջական վիճակն էլ գնահատվում է անկայուն, ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ