Շիրակի մարզում ձորից դուրս են բերել տղամարդու դի

Աննա Կոստանյան 3.06.2021 - 16:33
3.06.2021 - 16:33 դիտում

Հունիսի 3-ին, ժամը 13:10-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքի և Հառիճ գյուղի միջնամասում գտնվող ձորակում տղամարդու դի է հայտնաբերվել․ դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ձորից (մոտ 100 մ) դուրս են բերել Ա․ Ի․-ի (ծնված 1974 թ․) դին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ