Շիրակի մարզում կիրականացվի փողոցային լուսավորության համակարգի կառուցման-նորոգման աշխատանքներ

Աննա Կոստանյան 11.07.2022 - 17:47
11.07.2022 - 17:47 դիտում

Շիրակի մարզի երկու միավորված համայնքներում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն փողոցային լուսավորության համակարգի կառուցման-նորոգման աշխատանքներ։
Ծրագրերի ընդհանուր արժեքը 105.5 մլն դրամ է, գումարի 55 % կհամաֆինանսավորի կառավարությունը։ Կառուցվող-նորոգվող փողոցային լուսավորության համակարգի ընդհանուր երկարությունը կկազմի 14 կմ, իսկ լուսատուների և հենասյուների քանակը՝ 409։
✅ Արթիկ համայնքի Արթիկ, Հայկասար, Հայրենյաց, Պեմզաշեն, Սարատակ, Վարդաքար, Տուֆաշեն, Արևշատ, Հովտաշեն և Գետափ բնակավայրերում (350 LED)
✅Ամասիա համայնքի Բերդաշեն և Գառնառիճ բնակավայրերում (59 LED) ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ