Շիրակի մարզում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Աննա Կոստանյան 18.02.2021 - 17:43
18.02.2021 - 17:43 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համարիսկ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները,  և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհներըիսկ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Աշտարակ և Ապարան քաղաքներում, «Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում (բուք) տեղում է ձյուն։

Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում բուք է։

Տավուշի, Գեղարքունիքի  և Արագածոտնի  մարզերում տեղումներն առատ են, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ