Շիրակի մարզում գերեզմանատանը հայտնաբերել է տղամարդու դի

Հրաչ Սահակյան 21.09.2020 - 23:12
21.09.2020 - 23:12 դիտում

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Արթիկի շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության և քննչական բաժնի օպերատիվ, քննչական խմբերը՝ Արթիկի ոստիկանապետ Մանուկյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հայտնաբերված դին Արթիկ քաղաքի բնակիչ, 68-ամյա Մ. Ս.-ն էր:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ