Շիրակի մարզում ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Աննա Կոստանյան 23.11.2020 - 17:16
23.11.2020 - 17:16 դիտում

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շիրակի մարզում բնակվող մի տղամարդ մեքենայում պահում և օգտագործում է թմրամիջոց:
Նույն օրը 59-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանություն։
Մեքենայի սրահի զննությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ՝ 115 գ կանեփանման զանգվածով:
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը կանեփ է, քաղել է իր օգտագործման համար։
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ