Շիրակի մարզի հավաքական թիմերը նվաճել են 169 մեդալներ, որից 56՝ ոսկե, 56՝ արծաթե և 57՝ բրոնզե

Աննա Կոստանյան 1.04.2022 - 17:27
1.04.2022 - 17:27 դիտում

2022 թվականի առաջին 3 ամիսներին տարբեր մարզաձևերի ՀՀ առաջնություններում Շիրակի մարզի հավաքական թիմերը նվաճել են 169 մեդալներ, որից 56՝ ոսկե, 56՝ արծաթե և 57՝ բրոնզե։
Շիրակի մարզպետարանում ամփոփվել են ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ 2022 թվականի առաջին եռամսյակում մարզում իրականացված աշխատանքները, ինչպես նաև միջազգային մրցասպարեզներում ու հանրապետական առաջնություններում շիրակցի մարզիկների մրցելույթները։ Կազմակերպվել ու անցկացվել են 24 մարզական միջոցառումներ՝ տարբեր մարզաձևերի համայնքային ու մարզային պատանեկան առաջնություններ, հանրապետական մրցաշարեր, հանրապետական մարզական-զանգվածային միջոցառումների համայնքային ու մարզային փուլերի մրցումներ և ձմեռային մարզամշակութային տոնահանդեսներ։
Նորվեգիայում կայացած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում հաղթող ճանաչված ՀՀ հավաքական թիմի 5 մեդալակիրներից 3–ը՝ Գյումրու հրաձգության մարզադպրոցի սաներ Գոռ Խաչատրյանը, Արուսյակ Գրիգորյանը և Հովհաննես Մարգարյանը նվաճել են 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ։
«Սևան» ՄՀԿ-ի Ազատանի մարզադպրոցի սան Մանվել Խնձրցյանը դարձել է ազատ ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնություններում մեդալակիր դարձած Շիրակի մարզի առաջին մարզիկը։
«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումների 4 ոսկե մեդալներից 2–ին տիրացել են շիրակցի մարզիկները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ