Շիրակի մարզի Կրաշեն և Կաքավասար գյուղերում այրվել է մոտ 200 հա բուսածածկույթ

2.09.2022 - 08:12 դիտում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 16։25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավասար գյուղի արոտավայրերում այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կրաշեն և Կաքավասար գյուղերի արոտավայրերում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:25-ին, մարվել՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 00:26-ին: Այրվել է մոտ 200 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 14 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 5 աշխատակից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ