Շիրակի մարզի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի ճանապարհահատվածը

Աննա Կոստանյան 29.06.2021 - 17:24
29.06.2021 - 17:24 դիտում

Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ճանապարհի Բենիամին գյուղի հատվածում՝ պահանջելով իշխանություններից անհապաղ լուծել ոռոգման խնդիրը: Տեղումների բացակայությունն ու օդի բարձր ջերմաստիճանը լուրջ վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը։ Շիրակի մարզում գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ջրի պակասի պատճառով մնացել են անջուր, ինչն էլ կանդրադառնա բերքի որակի և քանակի վրա։
Շիրակի մարզետ Հովհաննես Հարությունյանի ու Շիրակ ՋՕ պատասխանատուների հետ հանդիպումից հետո Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները բացեցին Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ