«Շիրակի մարզը դատավորների համար դարձել է տրամպլին». ահազանգում են իրավաբանները

Հրաչ Սահակյան 8.04.2023 - 18:56
8.04.2023 - 18:56 դիտում

Շիրակի մարզում դատական համակարգի աշխատանքը կաթվածահար լինելու շեմին է: Մարզի փաստաբանների խոսքով` դատարանների ծանրաբեռնվածության պատճառով արդար դատաքննությունը լրջորեն վտանգվում է։
Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Շիրակի պետական համալսարանում կայացավ քննարկում՝ «Դատարանների ծանրաբեռնվածությունն ինչպե՞ս է ազդում արդարադատության որակի վրա» թեմայով։ Բանախոսներն էին ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, փաստաբաններ Թամարա Յայլոյանն ու  Հայկ Հարությունյանը: Դատական համակարգի առաջնային խնդիրը շարունակում է մնալ ծանրաբեռնվածությունը։ Խնդիրն առկա է նաեւ Շիրակի մարզում: Ըստ փաստաբանների՝ դատարանների ծանրաբեռնվածության պատճառով արդար դատաքննությունը լրջորեն վտանգվում է։ Փաստաբանների խոսքով՝ եղել են դեպքեր, երբ դատական գործն այնքան է ձգձգվել, որ հայցվորը կամ պատասխանողը մահացել են։ Ինչպե՞ս թոթափել դատարանների գերծանրաբեռնվածությունը եւ ապահովել դատական գործի քննությունը ողջամիտ ժամկետում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ