Շիրակի մարզը՝ հացահատիկի մատակարար

Հրաչ Սահակյան 27.07.2022 - 18:20
27.07.2022 - 18:20 դիտում

Մարզի տարբեր բնակավայրեր մարզպետարանի պատասխանատուների այցելությունների ընթացքում նախորդ տարվա համեմատ դիտարկվել է գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքի աճ:Չնայած բերքահավաքը նոր է մեկնարկել, բայց արդեն իրենք սկսել են ուսումնասիրությունները. նշում է Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը:2022-ին մարզում կատարվել է հացահատիկային եւ հատիկաընդեղենային 31640 հա, տեխնիկական մշակաբույսի 80 հա, կարտոֆիլի 3489 հա, բանջարեղենի 1264 հա եւ կերային մշակաբույսերի 9574 հա ցանք: Իրենց ունեցած նախնական տվյալներով՝ մարզում այս տարի հացահատիկային կուլտուրաների բերքատվությունը բարձր էր՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Ինչպես եւ միշտ, Շիրակի մարզը հացահատիկ կկարողանա մատակարարել ամբողջ հանրապետության համար:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ