«Շիրակը» եւս մեկ քայլով մոտեցավ Հայաստանի գավաթին

Սամվել Աղանյան 26.11.2022 - 17:39
26.11.2022 - 17:39 դիտում

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումը Շիրակն անցկացրեց վերելքով ու պատվախնդրությամբ: Մրցակիցն էր Չարենցավանի Վանը, որը լավ համալրված թիմ է ու բոլոր խաղային օղակներում ունի պայքարող ֆուտբոլիստներ: Շիրակը 1/8 եզրափակիչ փուլում մրցակցի հարկի տակ 5-1 հաշվով առավելության էր հասել 1-ին խմբի առաջնության մասնակից Սյունիքի նկատմամբ, իսկ Վանը հյուրընկալվելիս 3-1 հաշվով պարտության էր մատնել Լեռնային Արցախին: Հաշվետու մրցավեճն անցավ շիրակցիների խաղային ու տարածքային առավելությամբ:

 

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ