Շիշը կոտրել և հարվածներ էր հասցրել 37-ամյա հահագյուղացուն

3.08.2023 - 20:40 դիտում

Օգոստոսի 2-ին ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Վարդաբլուր գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքները ստացել է սարում ձիուց ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վարդաբլուր գյուղի սկզբնամասում գտնվող վագոն-տնակի մոտ վիճաբանել են 37-ամյա տղամարդն ու 25-ամյա համագյուղացի երիտասարդը: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող համագյուղացիները հայհոյել, քաշքշել ու հարվածներ են հասցրել իրար: Այնուհետև 25-ամյա երիտասարդը գարեջրի ապակյա շիշը կոտրել և դրանով հարվածներ է հասցրել գետնին ընկած 37-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
25-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ