Շինարարներից պահանջվել է չխոչընդոտել բնակչության տեղաշարժը

7.10.2021 - 16:26 դիտում

Վերջին օրերին տեղացած անձրեւների պատճառով այն փողոցները, որոնցում շինարարություն է ընթանում, դարձել են անանցանելի, ինչն էլ առաջացրել է գյումրեցիների դժգոհությունները: Անսպասելի եղանակային փոփոխությունների պատճառով տեղաշարժվելը մի շարք փողոցներում դարձել է անհնար: Բողոքներին ու դժգոհություններին ի պատասխան` Գյումրու համայնքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը շինկազմակերպությունների ղեկավարներին հրավիրել էր քննարկման։ Պահանջը մեկն է` կարճ ժամկետներում վերացնել բնակիչների տեղաշարժի հետ կապված խոչընդոտները։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ