Շեշտադրել եմ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձի հրատապության հարցը․ Լենա Նազարյան

Աննա Կոստանյան 9.02.2021 - 17:14
9.02.2021 - 17:14 դիտում

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր հանդիպել եմ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Շնորհավորել եմ նրան նշանակման կապակցությամբ։ Շնորհակալություն եմ հայտնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Չինաստանի ցուցաբերած օժանդակության համար։

Խոսել ենք նաև 44-օրյա պատերազմի, դրա աղետալի հետևանքների մասին, շեշտադրել եմ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձի հրատապության հարցը, ինչպես նաև 30-ամյա կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Դեպսան Ֆան Յոնգն իր հերթին կարևորեց հրադադարի հաստատումը և հույս հայտնեց, որ չլուծված խնդիրները կկարգավորվեն:
Անդրադարձել ենք նաև ՀՀ-Չինաստան ուղիղ չվերթի գործարկման, մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հարցերին: Ավելին, տնտեսական ապաշրջափակումն ու տարածաշրջանային հաղորդակցության վերականգնումը կարող են համագործակցության նոր հեռանկարներ բացել»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ